Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանի` իր հասցեին հնչեցված որակումներին:
Նա տեղեկացրեց, որ «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին. «Եթե Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանի հաճախորդ լիներ, ապա Արարատի ցեմենտի գործարանը իրենը կլիներ, ոչ թե Հովիկ Աբրահամյանինը ու Գագիկ Ծառուկյանինը, որոնց` ում հաճախորդ լինելը, տիկին Նաիրան այդպես էլ չի կողմնորոշվում»: